Pink Floyd-ի համահիմնադիրը Լոնդոնում համերգի ժամանակ քննադատել է Թրամփի քաղաքականությունը
Բրիտանական Pink Floyd ռոք խմբի համահիմնադիր, վոկալիստ և բաս կիթառահար Ռոջեր Ուոթերսը համերգի ժամանակ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Նշվում է, որ 74-ամյա երաժիշտը ելույթ է ունեցել Լոնդոնի Հայդ Պարկում անցկացվող British Summer Time փառատոնի շրջանակում: Ուոթերսը բեմից մի քանի կետ է մեջբերել Ազատության և հավասարության մասին մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից:
Animals ալբոմի Pigs երգը կատարելու ժամանակ բեմի վերևում սկսել են հայտնվել Թրամփի անհաջող լուսանկարները: Սկզբում հանդիսատեսի դիմաց հայտնվել է charade գրությունը, որը նշանակում է «կրկես», այնուհետև հայտնվել են Թրամփի ելույթներից մեջբերումներ:
Ելույթի ժամանակ վերջին երգը՝ Comfortably Numb-ը, Ուոթերսը կատարել է արաբական գլխաշորով, որը նրան են նվիրել Հորդանանում պաղեստինցի փախստականները:










