Արվե՞ստ, թե՞ նորաձևություն. Dolce & Gabbana-ն Կոմո կղզում կազմակերպել է ավանդական Alta Moda շքեղ ցուցադրությունը (լուսանկարներ)
Իտալական հեղինակավոր Dolce & Gabbana նորաձևության տունը Կոմո կղզում կազմակերպել է արդեն ավանդական համարվող Alta Moda շքեղ ցուցադրությունը, ինչի կապակցությամբ մեկ վայրում են հավաքվել արևմտյան շոու բիզնեսի, մոդելային ասպարեզի ամենահայտնի դեմքերը՝ Հելենա Կրիստենսեն, Էշլի Գրեմ, Նաոմի Քեմփբել և այլք:
Ինչպես նշում է Vogue-ը, համաշխարհային նորաձևության իտալացի հանճարներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան գողտրիկ բնության գրկում ներկայացրել են իրենց մտքի աներևակայելի թռիչքների արդյունքները, որոնք ինչպես միշտ հիացրել են բրենդի երկրպագուներին:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք ցուցադրության դիտարժան պահերը.





























