Վայրի կենդանիների հմայքը՝ չինացի արտիստի աշխատանքներում (նկարազարդումներ)
Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս արտիստներին նորովի արտահայտել իրենց մտքերն ու զգացողությունները, և թվային նկարչությունը դրա վառ ապացույցն է:
Այսպես, JN Crazy ծածկանունով չինացի արտիստը պատկերում է վայրի կենդանիներին՝ օգտագործելով National Geographic ամսագրի լուսանկարները, որոնք պատմում են կենդանիների կյանքի մասին ու թույլ տալիս պատկերացում կազմել նրանց առօրյայի և շրջապատի մասին:
Ինչպես նշում է Bored Panda-ն, արտիստը կիսվում է ոչ միայն իր աշխատանքի արդյունքով, այլ նաև՝ աշխատանքային գործընթացը ներկայացնող կադրերով:
Ստորև ներկայացնում ենք նկարչի աշխատանքները, որոնք ջերմ զգացողություններ կառաջացնեն բնության սիրահարների մոտ:



















