Գալ Գադոտը «Հրաշք կնոջ» կերպարով մանկական հիվանդանոց է այցելել և ուրախացրել երեխաներին (լուսանկարներ)
Հայտնի դերասանուհի Գալ Գադոտը, որը լայն ճանաչում է ձեռք բերել «Հրաշք կինը» ֆիլմում գլխավոր դերակատարման շնորհիվ, այդ կերպարի հանդերձներով այցելել է ԱՄՆ Վիրջինա նահանգի մանկական հիվանդանոցներից մեկը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, սուպերհերոսուհու կերպարով ներկայացած Գադոտն, այսպիսով, ցանկացել է ուրախացնել հիվանդ երեխաներին:
Ավելի ուշ հիվանդանոցի աշխատակիցներից մեկը հրապարակել է 33-ամյա գեղեցկուհու լուսանկարն ու շնորհակալություն հայտնել նրան՝ երեխաներին տոն պարգևելու համար:
Գադոտի մասնակցությամբ «Հրաշք կինը» ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել ինչպես հյուսիսամերիկյան, այնպես էլ համաշխարհային կինովարձույթում: Սակայն այն արգելվել է Թունիսում, Լիբանանում ու մի շարք այլ երկրներում, քանի որ գլխավոր դերակատարուհի Գալ Գադոտը ծագումով հրեա է, իսկ այդ երկրները լուրջ տարաձայնություններ ունեն Իսրայելի հետ:















