Բուքերյան մրցանակի հանձնաժողովն անվանել է վերջին 50 տարվա լավագույն գիրքը

13:06 • 09.07.18

Գրող Մայքլ Օնդաատժեի «Անգլիացի հիվանդը» վեպը ճանաչվել է վերջին կես դարում հրատարակված լավագույն գիրքը, ինչի կապակցությամբ դրա հեղինակը պարգևատրվել է «Ոսկե Բուքեր» մրցանակով:

Ինչպես հաղորդվում է themanbookerprize.com կայքում, գիրքը հատուկ մրցանակի է արժանացել որպես վերջին 50 տարում անգլերեն գրված լավագույն ստեղծագործություն:

Հիշեցնենք, որ նախքան այս, բաց քվեարկության էր դրվել 5 գիրք (այդ թվում՝ Wolf Hall-ը՝ Հիլարի Մենթել, Lincoln in the Bardo-ն՝ Ջորջ Սոնդերս, In a Free State-ը` Վիդիադհար Նայփոլ, Moon Tiger-ը՝ Պենելոպա Լայվլի), որոնք անցած կես դարի ընթացքում արժանացել էին Բուքերյան մրցանակի:

Ինչ վերաբերում է «Անգլիացի հիվանդ»-ին, ապա այն Բուքերյան մրցանակի էր արժանացել 1992թ.: Մինչդեռ դրա էկրանավորումն արժանացել է 9 «Օսկար» մրցանակի:

Բուքերյան մրցանակի հանձնաժողովն անվանել է վերջին 50 տարվա լավագույն գիրքը