Ջորջ Քլունին սկուտերի ղեկին վթարի է ենթարկվել Սարդինիայում (լուսանկարներ)

14:25 • 10.07.18

Հոլիվուդյան դերասան ու ռեժիսոր Ջորջ Քլունին վթարի է ենթարկվել իտալական Սարդինիա կղզում: Այս մասին հայտնում է La Nuova Sardegna-ն:

Նշվում է, որ 57-ամյա դերասանը Սարդինիայում զբաղված է Catch-22 հեռուստասերիալի նկարահանումներով, որը հիմնված է ամերիկացի գրող Ջոզեֆ Հելլերի համանուն վեպի վրա:

Աղբյուրը մանրամասնում է, որ առավոտյան Քլունին սկուտերով ուղևորվել է նկարահանումների վայր: Ճանապարհին նա բախվել է ավտոմեքենայի: La Nuova Sardegna-ում հրապարակված լուսանկարներում երևում է Mercedes մակնիշի ավտոմեքենայի դիմային ապակու ճաքը, այնինչ երբ դերասանի սկուտերն անվնաս է մնացել:

Միջադեպից հետո Քլունին տեղափոխվել է հիվանդանոց: Համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում դերասանի մոտ ոտքի, ձեռքի վնասվածքներ են հայտնաբերվել, սակայն, բուժաշխատողների խոսքով, նրա վիճակը լավ է:

Միջադեպից հետո դերասանի կինը՝ Ամալ Քլունին, ժամանել է հիվանդանոց, և նրանք միասին լքել են բուժհաստատությունը:

 

 

 

Ջորջ Քլունին սկուտերի ղեկին վթարի է ենթարկվել Սարդինիայում (լուսանկարներ)