Ռեփեր Դրեյքի նոր ալբոմը համաշխարհային ռեկորդ է սահմանել

23:55 • 10.07.18

Կանադացի ռեփեր Դրեյքի նոր ալբոմը համաշխարհային ռեկորդ է սահմանել թողարկման առաջին շաբաթում լսումների քանակով: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով ամերիկյան Republic Records-ի տվյալները:

Scorpion խորագրով սկավառակը հոսքային ձևաչափով 7 օրում լսել են ավելի քան միլիարդ անգամ: Վերոնշյալ ալբոմը Դրեյքի թվով հինգերորդ ձայնասկավառակն է, որում 25 երգ է ընդգրկվել: Դրանցից մեկում կարելի է լսել Մայքլ Ջեքսոնի վոկալային հատվածը, որը նախկինում չէր հրապարակվել:

Ինչպես նշվում է, սկավառակում տեղ են գտել կանադացու համատեղ ստեղծագործությունները ռեփեր Jay-Z-ի, երգչուհի Նիկի Մինաժի և այլ երաժիշտների հետ: Նոր սկավառակի երգերից 7-ը միանգամից տեղ են գտել Billboard Top-100 առաջին տասնյակում:

Ի դեպ, Դրեյքը գերազանցել է The Beatles-ի ռեկորդը, որը լիվերպուլյան քառյակը սահմանել էր 1964-ին՝ առաջատար տասնյակում միանգամից 5 երգ գրանցելով: