«Սոյուզմուլտֆիլմ»-ը ներկայացրել է «Վերադարձ Պրոստոկվաշինո»-ի նոր սերիան (տեսանյութ)

13:09 • 10.07.18

«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան YouTube-ի պաշտոնական ալիքում հրապարակել է «Վերադարձ Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի նոր՝ չորրորդ սերիան, որը կոչվում է «Մատրոսկինի դիետան»: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

Ինչպես նշել է կինոստուդիայի մամուլի ծառայությունը, նոր սերիայում պատմվում է այն մասին, թե ինչպես է Մատրոսկին կատուն փորձում նիհարել:

«РИА Новости»-ի հաղորդմամբ՝ կինոստուդիան սկսել է հրապարակել լեգենդար մուլտսերիալի նոր սերիաներն ապրիլի սկզբին՝ «Одноклассники» և «ВКонтакте» սոցցանցերում, ինչպես նաև՝ Mail.Ru կայքի հարթակում: Մայիսի վերջին «Սոյուզմուլտֆիլմ»-ը պաշտոնական YouTube-ալիք է թողարկել:

Մուլտֆիլմի նոր սերիաներում Շարիկ շանը հնչյունավորել է երաժիշտ Գարիկ Սուկաչովը, փոստատար Պեչկինին՝ դերասան Իվան Օխլոբիստինը, իսկ Քեռի Ֆյոդորի մայրիկին՝ դերասանուհի Յուլյա Մենշովան: Քեռի Ֆյոդորին հնչյունավորել է երիտասարդ դերասան Ալեքսեյ Օնեժենը, իսկ Մատրոսկին կատվին՝ Անտոն Տաբակովը:

 

 

 

«Սոյուզմուլտֆիլմ»-ը ներկայացրել է «Վերադարձ Պրոստոկվաշինո»-ի նոր սերիան (տեսանյութ)