Եվս մի կին Լյուկ Բեսոնին մեղադրել է սեռական ոտնձգության համար
Ֆրանսիացի անվանի ռեժիսոր Լյուկ Բեսոնին կրկին մեղադրել են իգական սեռի ներկայացուցչի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար, հայտնում է hollywoodreporter.com-ը:
Աղբյուրը նկատում է, որ սա արդեն երկրորդ կինն է, որը «Լյուսի» և «Հինգերորդ տարր» ֆիլմի ռեժիսորին մեղադրում է նման բանի համար:
Քառասունիննամյա կինը կինոոլորտի աշխատող է: Նրա պնդմամբ՝ Բեսոնն իր նկատմամբ սեռական ոտնձգություններ է կատարել ամեն անգամ, երբ ինքը նրա հետ վերելակում է եղել:
Հայտնի է, որ Բեսոնի պաշտոնական ներկայացուցիչը հերքել է այս մեղադրանքը:
Ավելի վաղ 27-ամյա դերասանուհին Լյուկ Բեսոնին մեղադրել էր բռնաբարության համար: Այժմ այդ գործով ընթանում է հետաքննություն:
Բացի այդ, երկու այլ կին Բեսոնին մեղադրել էին իրենց նկատմամբ անպատշաճ վարք դրսևորելու համար:
Նշվում է, որ աստղային ռեժիսորը դեպքերից որևէ մեկում չի ընդունել իր մեղավորությունը:










