«Հայկական» հիթի կատարումն ադրբեջանական հեռուստատեսությամբ սկանդալի պատճառ է դարձել (տեսանյութ)

14:06 • 11.07.18

Ադրբեջանում մեծ ճանաչում ունեցող երգիչ, N-Brothers խմբի նախկին մեներգիչ Ջամիլ Դադաշևը տեղի հեռուստաալիքներից մեկով ելույթից հետո սկանդալի կենտրոնում է հայտնվել:

Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, ադրբեջանցին կատարել է հայ երգիչ Սարո Վարդանյանի և հայկական արմատներ ունեցող հայտնի թուրքմեն կատարող Քաքաջան Ռեջեպովի (Ka-Re) «По твоим следам» հիթը:

Հեռուստահաղորդման տեսագրության՝ YouTube-ում հայտնվելուց հետո երգչին սկսել են խիստ քննադատել երգը կատարելու համար:

Տվյալ երգը ձայնագրվել է 2017թ.: Դրա տեսահոլովակը նկարահանվել է նույն տարում:

 

«Հայկական» հիթի կատարումն ադրբեջանական հեռուստատեսությամբ սկանդալի պատճառ է դարձել (տեսանյութ)