Համացանցում է հայտնվել Ջորջ Քլունիի՝ Սարդինիայում սկուտերով վթարի ենթարկվելու պահը ցուցադրող տեսանյութը (լուսանկարներ, տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է հոլիվուդյան դերասան ու ռեժիսոր Ջորջ Քլունիի՝ սկուտերով վթարի ենթարկվելու պահը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, տեսանյութը նկարահանվել է ճանապարհային տեսախցիկի միջոցով:
Հիշեցնենք, որ երեկ Ջորջ Քլունին վթարի է ենթարկվել իտալական Սարդինիա կղզում: 57-ամյա դերասանը Սարդինիայում զբաղված է Catch-22 հեռուստասերիալի նկարահանումներով, որը հիմնված է ամերիկացի գրող Ջոզեֆ Հելլերի համանուն վեպի վրա:
Միջադեպից հետո Քլունին տեղափոխվել է հիվանդանոց: Համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում դերասանի մոտ ոտքի, ձեռքի վնասվածքներ են հայտնաբերվել, սակայն, բուժաշխատողների խոսքով, նրա վիճակը լավ է:
Միջադեպից հետո դերասանի կինը՝ Ամալ Քլունին, ժամանել է հիվանդանոց, և նրանք միասին լքել են բուժհաստատությունը:
The Daily Mail-ի հաղորդմամբ՝ դերասանի ներկայացուցիչը նշել է, որ այժմ նա վերականգնվում է տանը և լավ է զգում իրեն:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:













