Ստալինի տունը ներառվել է Վրաստանում զբոսաշրջիկների շրջանում ամենաայցելվող թանգարանների շարքում (լուսանկարներ)
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ օտարերկրացի զբոսաշրջիկներն ամենից շատ այցելում են 6 թանգարան, որոնց շարքում է նաև ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի տուն-թանգարանը:
Ինչպես նշում է apsny.ge կայքը, Ստալինի տուն-թանգարանը գտնվում է Գորիում, որտեղ ծնվել է ԽՍՀՄ առաջնորդը:
Թանգարանը բաղկացած է երեք հատվածից, որոնք էլ գտնվում են քաղաքի գլխավոր հրապարակում։ Թանգարանը Ստալինին է նվիրվել 1957թ.։ Խորհրդային Միության փլուզումից և Վրաստանի անկախացումից հետո 1989թ. թանգարանը փակվել է, այնուհետև վերաբացվել և դարձել է Գորիում զբոսաշրջիկների կողմից այցելվող վայրերից մեկը։












