Անդրեյ Դանիլկոն հայտնել է, որ ինքն այլևս ելույթ չի ունենա Վերկա Սերդյուչկայի կերպարով
Ուկրաինացի արտիստ Անդրեյ Դանիլկոն հայտնել է, որ ինքն այլևս ելույթ չի ունենա Վերկա Սերդյուչկայի կերպարով: Այս մասին հայտնում է Ukraina.ru-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հրաժեշտի շրջագայությունից առաջ վերջին ելույթը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ Օդեսայում: Մի տարուց երգիչը պլանավորում է մի քանի ելույթ ունենալ ուկրաինական քաղաքներում:
Դանիլկոյի խոսքով՝ հրաժեշտի շրջագայության միջոցով ինքը շնորհակալություն կհայտնի բոլոր այն մարդկանց, որոնք հնարավորություն են տվել ֆինանսապես ապահովել իրեն և «չաշխատել»:
Հայտնի է, որ Դանիլկոն ելույթ է ունենում Սերդյուչկայի կերպարով 1993 թվականից: Այդ ընթացքում նա ավելի քան 10 ստուդիական ալբոմ և ավելի քան 20 տեսահոլովակ է թողարկել: 2008 թվականին Դանիլկոն զբաղեցրել է երկրորդ տեղը Հելսինկիում անցկացված «Եվրատեսիլ» երգի մրցույթում և Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչում ստացել:










