Մենության կախարդանքը՝ ֆինն նկարչուհու աշխատանքներում (նկարազարդումներ)
Մեզնից շատերը սիրում են մենակ մնալ ու գնահատում են հանգստության մեջ խորհելու, հանգստանալու և կյանքի մանրուքները վայելելու հնարավորությունը:
Heikala ծածկանունով ֆինն նկարչուհին անդրադառնում է մենության թեմային՝ իր աշխատանքների միջոցով ներկայացնելով այն բոլոր հաճույքները, որոնք կարելի է վայելել մարդկանցից և աղմուկից հեռու:
Ինչպես նշում է AdMe.ru-ն, Heikala-ն սովորել է ֆիննական Լահթի քաղաքի Դիզայնի ինստիտուտում, իսկ այժմ աշխատում է որպես նկարազարդող ու կիսվում իր աշխատանքներով Instagram-ում, որտեղ նա արդեն ավելի քան 531 հազար հետևորդ ունի:
Աղջկա աշխատանքները ֆիննական մանկական գրքերի նկարազարդումների և ճապոնական անիմացիայի յուրահատուկ համադրություն են, որոնցից յուրաքանչյուրը մի առանձին պատմություն է ներկայացնում և տեղափոխում մոգական աշխարհներ, որոնք կարելի է գտնել նաև իրական կյանքում:





























