Հայաստանում համերգներով հանդես կգա ՌԴ Ալեքսանդրովի անվան երգի ու պարի ակադեմիական անսամբլը

23:39 • 13.07.18

Ռուսական բանակի Ալեքսանդրովի անվան երգ ու պարի ակադեմիական անսամբլը համերգային ծրագրով ժամանում է Հայաստան, որտեղ ելույթներով հանդես կգա Երևանում և Գյումրիում:

Ինչպես հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը, անսամբլի ստեղծագործական խմբի երգացանկում ընդգրկված կլինեն հայրենական կոմպոզիտորների գործերը, ժողովրդական երգեր ու պարեր, զինվորական պարեր, հոգևոր երաժշտություն, ռուս և արտասահմանյան կոմպոզիտորների դասական ստեղծագործություններ, համաշխարհային փոփ երաժշտության հիթեր ռուսերենով և հայերենով:

Համերգները նախատեսված են հուլիսի 13-ին և 14-ին Գյումրիի ռազմական կայազորում՝ ռազմաբազայի անդամների և նրանց ընտանիքների համար, ինչպես նաև 16-ին և 18-ին Երևանում:

 

Հայաստանում համերգներով հանդես կգա ՌԴ Ալեքսանդրովի անվան երգի ու պարի ակադեմիական անսամբլը