Նույն վայրերի տարբերությունը՝ պրոֆեսիոնալ ու սիրողական լուսանկարիչների կադրերում (լուսանկարներ)

09:11 • 14.07.18

Յուրաքանչյուր լուսանկարիչ իր ձևով է ներկայացնում իր տեսածը՝ մարդկանց, փողոցները և բնությունը: Հաճախ նույն տեղանքը կամ մարդը կարող են այնքան տարբեր լինել երկու լուսանկարիչների աշխատանքներում, որ առաջին հայացքից անճանաչելի են թվում:

Սկսնակ լուսանկարիչները, որոնք փորձում են գտնել իրենց ոճն ու տիրապետել ոլորտի նրբություններին, հաճախ խորհուրդ են հարցնում փորձառու մասնագետներից, որոնք կարող են առաջնորդել և օգնել նրանց:

ԱՄՆ-ի Միսուրի նահանգում բնակվող լուսանկարիչ Ֆիլիպ Հաումեսերը պատմել է՝ ինչպես է իրեն հաջողվում հետաքրքիր կադրեր գտնել նույնիսկ ամենասովորական միջավայրում:

Լուսանկարիչը հասկացել է, որ գրեթե յուրաքանչյուր վայրում կարելի է լավ կադրեր ստանալ, պետք է ուղղակի սովորել տեսնել ու ճիշտ ներկայացնել այն:

«Մենք այնքան ենք կուրացել, որ չենք նկատում մեզ շրջապատող գեղեցկությունը: Սկսնակ լուսանկարիչները միշտ հարցնում են ինձ՝ ինչպես եմ գտնում այսպիսի հրաշալի վայրեր, և ես խորհուրդ եմ տալիս ուղղակի բացել աչքերն ու նայել իրենց շուրջ, պետք չէ հեռու գնալ», - ասել է նա:

Հաումեսերի խոսքով՝ սկզբում ինքն էլ էր կարծում, թե հաջող լուսանկարներ անելու համար անհրաժեշտ է գեղեցիկ վայրեր գտնել, սակայն որոշ ժամանակ անց հասկացել է, որ ամեն ինչ շատ ավելի հեշտ է:

Bored Panda-ն ներկայացրել է նույն վայրերի տարբերությունը Հաումեսերի և սիրողական լուսանկարիչների կադրերում:

 


Սիրողական

Պրոֆեսիոնալ

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն վայրերի տարբերությունը՝ պրոֆեսիոնալ ու սիրողական լուսանկարիչների կադրերում (լուսանկարներ)