Rolling Stone ամսագիրը կազմել է 21-րդ դարի լավագույն հումորային ֆիլմերի ցանկը

13:02 • 14.07.18

Հեղինակավոր The Rolling Stone ամսագիրը հրապարակել է 21-րդ դարի լավագույն 50 կինոկոմեդիաների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում է ռեժիսոր Կրիստոֆեր Գեսթի «Շոուի հաղթողները» ֆիլմը: Հայտնի է, որ կինոնկարը ստեղծվել է 2000թ.:

Երկրորդ հորիզոնականում է Արմանդո Իանաուչիի` 2009թ. նկարահանված «Հանգույցում» ֆիլմը:

Մինչդեռ լավագույն եռյակը եզրափակում է Փոլ Ֆիգի «Աղջիկների խնջույքը Վեգասում» ֆիլմը՝ նկարահանված 2011թ.:

Աղբյուրը հավելում է, որ 4-րդ և 5-րդ հորիզոնականները զբաղեցրել են Ադամ Մաքքեյի «Ազատ եղբայրներ» (2008թ.) և Մայք Ջադի «Իդիոկրատիա» (2006թ.) կինոնկարները:

 

 

Rolling Stone ամսագիրը կազմել է 21-րդ դարի լավագույն հումորային ֆիլմերի ցանկը