Մոսկվայում հոսպիտալացվել է Վլադիմիր Էտուշը

10:12 • 14.07.18

Մոսկվայում հոսպիտալացվել է հայտնի ու սիրված դերասան Վլադիմիր Էտուշը, որը կնոջ հետ հանգստանալու էր մեկնել Իտալիա, սակայն առողջական վիճակի վատթարացման հետևանքով ստիպված է եղել Մոսկվա վերադառնալ:

Ինչպես նշում mk.ru-ն, այս մասին հայտնել է Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը:
Վերջինս մանրամասնել է, որ 96-ամյա դերասանի վիճակը կայուն է. նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Թատրոնի ղեկավարը հույս է հայտնել, որ Էտուշը շուտով կապաքինվի ու պատրաստ կլինի սեպտեմբերին իր մասնակցությամբ բեմադրվելիք ներկայացումներին:

Նշենք, որ Էտուշը ծնվել է 1922թ., Մոսկվայում: Նա մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, որի ժամանակ ծանր վիրավորում է ստացել: 1945թ. ավարտել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանն ու աշխատանքի անցել Վախթանգովի անվան թատրոնում, որտեղ կարճ ժամանակում դարձել է առաջատար դերասաններից մեկը:

Նրա դերերից առավել հայտնի են տավարիշչ Սաախովը («Կովկասի գերուհին»), ինժեներ Անդրեյ Բրունսը («12 աթոռ») և ատամնաբույժ Շպակը («Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը»):

 

Մոսկվայում հոսպիտալացվել է Վլադիմիր Էտուշը