Հնդկաստանում առաջարկում են քանդել Թաջ Մահալը

17:59 • 14.07.18

Հնդկաստանի Գերագույն դատարանի դատավորները հայտարարել են, որ կստիպեն երկրի կառավարությանը քանդել համաշխարհային նշանակություն ունեցող Թաջ Մահալ դամբարանը, եթե այն վերջիվերջո չվերանորոգվի:

Ինչպես հայտնում է Hindustan Times-ը, դատավորների պնդմամբ՝ համաշխարհային ճանաչում ունեցող հուշարձանին ահռելի վնաս է հասցվել: Սպիտակ մարմարը, որից կառուցված է Թաջ Մահալը, գոյության 350 տարվա ընթացքում պատվել է բորբոսով ու անթիվ-անհամար ճաքերով: Մինչդեռ կառավարությունը որևէ բան չի անում բացառիկ դամբարանի պահպանության համար:

Երկրի իշխանություններին ուղղված նամակում դատավորներն առաջարկում են խնդրի լուծման 3 տարբերակ՝ Թաջ Մահալի փակում, քանդում կամ վերականգնում: Իշխանություններն արդեն արձագանքել են՝ խոստանալով զբաղվել խնդրով:

Թաջ Մահալը գտվում է Ագրա քաղաքում՝ Ջամնա գետի հարավային ափին: Հիմնադրվել է 1632թ. Շահ Ջահան մողոլ կայսեր կողմից իր սիրելի կնոջ՝ Մումթազ Մահալի համար, որը մահացել էր 14-րդ երեխային լույս աշխարհ բերելիս (հետագայում այստեղ է թաղվել նաև ինքը՝ Շահ Ջահանը)։ Դամբարանը ունի 74 մետր բարձրություն, հինգ գմբեթ, չորս մինարե:

Դամբարանի կառուցումը հիմնականում ավարտվել է 1943թ., սակայն առանձին աշխատանքներ շարունակվել են ևս տասը տարի, և համարվում է, որ Թաջ Մահալի կառուցումն ավարտվել է 1953թ.։ Շինարարական աշխատանքներին մասնակցել են շուրջ 20 հազար արհեստավորներ ու վարպետներ:

Հնդկաստանում առաջարկում են քանդել Թաջ Մահալը