Բեյոնսեի ու Ջեյ Զիի փարիզյան համերգը մեկնարկել է ֆրանսիացի ֆուտբոլասերների ցնծությամբ (տեսանյութ)
Երգչուհի Բեյոնսեն ու նրա ամուսինը՝ ռեփեր Ջեյ Զին, համատեղ շրջագայության շրջանակում հուլիսի 15-ին համերգ են ունեցել Փարիզում, գրում է Daily Mail-ը՝ հիշեցնելով, որ նույն օրը կայացել է Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մասնակցությամբ աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը:
Հայտնի է, որ համերգի մեկնարկից առաջ բեմում տեղադրված մեծ էկրանին ցուցադրվել է Ֆրանսիա-Խորվաթիա որոշիչ խաղից մի հատված, ինչից հետո համերգին ներկա ֆուտբոլասերները սկսել են ցնծալ:
Ավելի ուշ 36-ամյա Բեյոնսեն խոստովանել է, որ Փարիզում ունեցել է լավագույն համերգներից մեկը, որին, ի դեպ, ներկա է եղել նաև ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն՝ Խորվաթիայի հավաքականին հաղթելով 4:2 հաշվով:










