Հելսինկիում մեկնարկել է Թրամփ-Պուտին դեմառդեմ հանդիպումը (տեսանյութ)

15:38 • 16.07.18

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մեկնարկել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի դեմառդեմ հանդիպումը:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, այն ընթանում է նախագահական պալատում:

Հայտնի է, որ նախագահների առանձնազրույցին նախորդել էր Ֆինլանդիայի նախագահի հետ լուսանկարվելը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփ-Պուտին դեմառդեմ հանդիպումը կտևի մեկուկես ժամ, ինչին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները՝ ենթադրաբար 1 ժամ 45 րոպե տևողությամբ: Սակայն չի բացառվում, որ բանակցությունները կարող են ավելի երկար տևել:

Աղբյուրն ընդգծում է, որ հելսինկյան հանդիպումը երկու պետությունների ղեկավարների՝ միջազգային համաժողովների շրջանակից դուրս անցկացվող առաջին լիարժեք ձևաչափով հանդիպումն է:

Ավելի վաղ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել էր, որ նախագահները հանդիպման արդյունքներով գրավոր հայտարարությամբ հանդես չեն գա ու արդյունքները կամփոփեն բանավոր:

Հայտնի է, որ Թրամփը Պուտինի հետ հելսինկյան հանդիպումից առաջ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ Վաշինգտոնի հարաբերությունները «դեռ երբեք այսքան վատ չէին եղել»:

«Ռուսաստանի հետ հարաբերությունները դեռ երբեք այսքան վատ չէին եղել: Եվ դա շնորհիվ Միացյալ Նահանգների բազմամյա ապուշության ու հիմարության»,-իր պաշտոնական թվիթերյան էջում գրել էր Թրամփը:

 

 

Саммит Россия — США: Путин и Трамп ведут переговоры тет-а-тет в Хельсинки