Ֆիլմաշարի ամենահետաքրքիր մասը. կինոքննադատները գովել են «Առաքելությունն անիրագործելի է»-ի նոր մասը
Հոլիվուդյան գերաստղ Թոմ Քրուզի մասնակցությամբ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի նոր մասն արժանացել է կինոքննադատների դրական արձագանքին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, մասնագետների կարծիքով՝ «Առաքելությունն անիրագործելի է 6. Հետևանքներ» ֆիլմն ամբողջ ֆիլմաշարի ամենաստացված գործն է:
Կինոքննադատների կանխատեսմամբ՝ աշխարհի փրկության թեմայով մարտաֆիլմը ստվերում կթողնի իր հետ մրցակցել պատրաստվող մյուս արկածային բլոկբասթերներին:
Մոտ 3 ժամ տևողությամբ ֆիլմում նկարահանվել են 56-ամյա Թոմ Քրուզը, Ալեք Բոլդուինը, Հենրի Կավիլը, Վանեսա Քիրբին, Անջելա Բասետն ու Սայմոն Փեգը: Այն մեծ էկրան կբարձրանա հուլիսի 27-ին:
Հիշեցնենք, որ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի առաջին մասը ներկայացվել էր 1996թ.:










