Հարիսոն Ֆորդը ցանկանում է նկարահանվել Ջեք Լոնդոնի վեպի էկրանավորման մեջ

10:30 • 18.07.18

Հոլիվուդյան գերաստղ Հարիսոն Ֆորդը բանակցում է հայտնի գրող Ջեք Լոնդոնի «Նախնիների կանչը» վեպի էկրանավորման մեջ նկարահանվելու հարցով:

Ինչպես նշում է Variety-ն, եթե կողմերը համաձայնության գան, ապա Ֆորդը կմարմնավորի ոսկի փնտրող Ջոն Թորնթոնին: 

Հայտնի է, որ ավելի վաղ Թորնթոնի կերպարը մարմնավորել են հոլիվուդյան դերասաններ Քլարկ Գեյբլն ու Չարլթոն Հեսթոնը:

Ֆիմում իրադարձությունները զարգանալու են ոսկու տենդի ժամանակաշրջանում: Նշվում է, որ նկարահանման աշխատանքները կարող են մեկնարկել արդեն սեպտեմբերին:

 

Հարիսոն Ֆորդը ցանկանում է նկարահանվել Ջեք Լոնդոնի վեպի էկրանավորման մեջ