Բրիտանացու ստեղծած մեկը մյուսից գեղեցիկ նկարները կարելի է տեսնել միայն գրքի էջերը որոշակի անկյան տակ թեքելու դեպքում (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանացի Մարտին Ֆրոսթն իր վառ երևակայության ու նկարչական տաղանդի շնորհիվ ստեղծում է այնպիսի նկարներ, որոնք առաջին հայացքից անտեսանելի են մարդկանց համար:
Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, արվեստագետը պատկերները ստեղծում է հաստափոր գրքերի էջերին: Մեկը մյուսից գեղեցիկ նկարները կարելի է տեսնել միայն էջերը որոշակի անկյան տակ թեքելու դեպքում:
«Սրանք քողարկված պատկերներ են: Դրանք կարելի է տեսնել միայն հատուկ ձևն իմանալու դեպքում»,-նշել է Ֆրոսթը:
Աղբյուրը նկատում է, որ նկարչության այս մեթոդը սկսել է կիրառվել 1660թ., սակայն մինչև 18-րդ դար այն այդքան էլ տարածված չի եղել:
Ինչ վերաբերում է Ֆրոսթին, ապա նա սրանով զբաղվում է առնվազն 40 տարի ու համարվում է այս ուղղության ներկայացուցիչներից մեկը:















