Warner Bros. ստուդիան հայտնել է Ջոկերի մասին նոր ֆիլմի թողարկման ամսաթիվը

18:56 • 19.07.18

Ամերիկյան Warner Bros. կինոստուդիան հայտարարել է Ջոկերի մասին ֆիլմի թողարկման ամսաթիվն ու պաշտոնական անվանումը: Ֆիլմում գլխավոր դերը կկատարի Խոակին Ֆենիքսը:

Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, ռեժիսոր Թոդ Ֆիլիփսի ֆիլմը, որը մեծ էկրան կբարձրանա 2019-ի հոկտեմբերի 4-ին, անվանվելու է պարզապես «Ջոկեր»:

Ակնկալվում է, որ ֆիլմի բյուջեն կկազմի 55 մլն դոլար: Այն պատմելու է, թե ինչպես է Ջոկերը դարձել Բեթմենի գլխավոր թշնամին: Կինոստուդիայի ներկայացուցիչների խոսքով՝ ժապավենը կներկայացնի «հասարակության կողմից մերժված մարդու զարգացումը» և կարտացոլի ոչ միայն նրա բնավորության հետազոտությունը, այլև առավել լայնածավալ մի պատմություն:

Ժապավենի սցենարը հեղինակել են Ֆիլիթսը և Սքոթ Սիլվերը, որն աշխատել է «8-րդ մղոն» ֆիլմի վրա:

 

Warner Bros. ստուդիան հայտնել է Ջոկերի մասին նոր ֆիլմի թողարկման ամսաթիվը