Հրապարակվել է Նիկոլ Քիդմանի և Ռասել Քրոուի մասնակցությամբ նոր ֆիլմի թրեյլերը

23:37 • 20.07.18

Ամերիկյան Focus Features ընկերության յութուբյան էջում հրապարակվել է ռեժիսոր Ջոել Էդգերթոնի «Անհետացած տղան» ֆիլմի թրեյլերը:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, ժապավենի հիմքում ընկած է Գարրարդ Կոնլիի նույնանուն ինքնակենսագրական գրքի սյուժեն: Ֆիլմում գլխավոր դերերը մարմնավորում են Նիկոլ Քիդմանը, Ռասել Քրոուն, Լուկաս Հեջեսը, Ջոել Էդգերթոնը:

Գլխավոր հերոսը քահանայի որդի է, որի միասեռական լինելու մասին տեղեկանալով՝ ծնողները որոշում են նրան ուղարկել հատուկ ճամբար, որտեղ նա «ուղղիչ» թերապիա կանցնի:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2018-ի նոյեմբերի 2-ին:

 

Հրապարակվել է Նիկոլ Քիդմանի և Ռասել Քրոուի մասնակցությամբ նոր ֆիլմի թրեյլերը