2 օրում՝ ավելի քան 16 մլն դիտում. «Ակվամեն» ֆիլմի թրեյլերը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)

15:21 • 23.07.18

«Ակվամեն» գիտաֆանտաստիկ ֆիլմի թրեյլերը երկու օրում ավելի քան 16 մլն դիտում է հավաքել YouTube-ում, հայտնում է korrespondent.net-ը՝ մանրամասնելով, որ ֆիլմում գլխավոր դերակատարը Ջեյսոն Մոմոան է:

Հոլիվուդյան Warner Bros. Pictures կինոստուդիայի ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Ջեյմս Վանը:

Հայտնի է, որ ֆիլմի դերասանական կազմում հավաքվել է մի ամբողջ աստղաբույլ՝ Ամբեր Հարդը, Նիկոլ Քիդմանը, Դոլֆ Լունդգրենը, Պատրիկ Ուիլսոնն ու Ուիլեմ Դեֆոն:

Ըստ սյուժեի՝ Ակվամենը վերադառնում է ստորջրյա աշխարհ, որտեղ ստիպված է կռվել ցամաքի բնակիչներին պատերազմ հայտարարած խորթ եղբոր դեմ:

 

2 օրում՝ ավելի քան 16 մլն դիտում. «Ակվամեն» ֆիլմի թրեյլերը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)