Եվգենի Պետրոսյանը Տիգրան Քեոսայանի հետ համատեղ լուսանկար է հրապարակել
Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ, երգիծաբան Եվգենի Պետրոսյանն իր ինստագրամյան էջում ուշագրավ լուսանկար է հրապարակել մեկ այլ ճանաչված հայ արվեստագետի՝ կինոռեժիսոր, դերասան, հաղորդավար Տիգրան Քեոսայանի հետ:
«Տիգրանն, ինչպես միշտ, ուրախ է: Զարմանալիորեն շփվող է, նրբանկատ, սրամիտ, իսկ վերջերս էլ ավարտել է հերթական ֆիլմի նկարահանումը: Նրան հաջողություն մաղթենք»,-գրել է Պետրոսյանը:
Իսկ թե ինչ առիթով է լուսանկարն արվել՝ հայտնի չէ: Նշվում է միայն, որ կադրն արվել է Սոչիի միջազգային օդանավակայանում:
Հավելենք, որ Մոսկվայում բնակվող Տիգրան Քեոսայանը ԽՍՀՄ սահմաններում մեծ ճանաչում ունեցող կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի որդին է:











