Քանյե Ուեսթը հոսպիտալացվել է ծանր տեսակի գրիպով. ԶԼՄ-ներ

23:20 • 23.07.18

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հիվանդանոց է տեղափոխվել ծանր տեսակի գրիպով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին:

Աղբյուրի տվյալներով՝ վերջերս երգիչը բավականին շատ է ճամփորդել: Բացի այդ, նշվում է ռեփերին հիվանդանոց է տարել կինը՝ Քիմ Քարդաշյանը, սակայն հիվանդանոցում նա կարճ ժամանակ է մնացել և վերադարձել է տուն:

Քանյե Ուեսթը ամերիկյան հիփ-հոփ ժանրի հայտնի կատարողներից է, ինչպես նաև հանդես է գալիս որպես պրոդյուսեր, կոմպոզիտոր և դիզայներ: 1990-ականներին և 2000-ականների սկզբին մասնակցել է հիթերի ստեղծմանն այնպիսի կատարողների համար, որոնցից են Jay-Z-ին, Ludacris-ը և Ալիշա Քիզը:

 



Քանյե Ուեսթը հոսպիտալացվել է ծանր տեսակի գրիպով. ԶԼՄ-ներ