Ժամանակակից աշխարհի խնդիրները՝ բելգիացի նկարչի ծաղրանկարներում (լուսանկարներ)

13:38 • 26.07.18

Մեր օրերում արվեստագետների նպատակը ոչ միայն գեղեցիկ աշխատանքներ ստեղծելն է, այլ նաև դրանց միջոցով արդիական հարցեր բարձրացնելը: Սա վերաբերում է թե՛ վիզուալ, թե՛ արվեստի մյուս տեսակներին:

Բելգիացի նկարիչ Բրեխտ Վանդենբրոկը հեգնական ու անկեղծ աշխատանքներ է ստեղծում՝ ներկայացնելով ժամանակակից աշխարհն ու դրա խնդիրները:

Ինչպես նշում է AdMe.ru-ն, իր նկարազարդումներում Վանդենբրոկը վառ գույներ է օգտագործում, սակայն նրա աշխատանքների թեմաները դժվար է ուրախալի անվանել. ծաղրանկարիչը բացահայտում է մեր հասարակության ամենամութ ու խնդրահարույց կողմերը:

Այնուամենայնիվ, Վանդենբրոկը համոզված է, որ արվեստը պետք է դեպի լավը փոխի աշխարհը: Նրա յուրաքանչյուր աշխատանք ինքնատիպ երկխոսություն է, որը թույլ է տալիս նայել 21-րդ դարի «հայելու» մեջ:

 

 


Որոշումը հեռու չէ

 

 

Ձեր ընտրությունը

 

Հայրիկի օրը

 

 

Կանխիկ գումար

 

Հավասարակշռությունը պահելու փորձ

 

 

Ես օտար էի այս քաղաքում


 

Հավերժականը


 
Մեզ ոչինչ չի կանգնեցնի


 
Աշխատանքը երբեք չի ավարտվի


 
Իմ որոշումը


 
Ամեն օր դասեր եմ քաղում անցյալից

Ժամանակակից աշխարհի խնդիրները՝ բելգիացի նկարչի ծաղրանկարներում (լուսանկարներ)