Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է Իոսիֆ Կոբզոնը. լրատվամիջոցներ

16:52 • 26.07.18

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի շտապ հոսպիտալացման մասին:

Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ երգիչն այնքան թույլ է եղել, որ նրան պատգարակի վրա են տեղափոխել:

Կոբզոնի կինը՝ Նելին, ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը: Մինչդեռ նրա մամուլի քարտուղարը պատմել է, որ արտիստն այժմ իրեն այդքան էլ լավ չի զգում:

«Նա վատառողջ է, բայց որևէ արտառոց բան տեղի չի ունենում»,-մանրամասնել է նա:

80-ամյա Կոբզոնը վերջին տարիներին պայքարում է քաղցկեղի դեմ:

 

Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է Իոսիֆ Կոբզոնը. լրատվամիջոցներ