Դերասանուհի Միշել Ուիլյամսը գաղտնի ամուսնացել է Ադիրոնդակի լեռներում
Երեսունյոթամյա ամերիկացի դերասանուհի, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր Միշել Ուիլյամսը գաղտնի ամուսնացել է 40-ամյա երաժիշտ ու պրոդյուսեր Ֆիլ Էլվերումի հետ:
Ինչպես նշում է Vanity Fair-ը, հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Ադիրոնդակի լեռներում:
Աղբյուրը մանրամասնում է, որ հարսանիքին ներկա են եղել միայն զույգի մոտ ընկերներն ու նախկին զուգընկերներից երեխաները:
2000-ականների սկզբին Ուիլյամսը հանդիպել է դերասան Հիթ Լեջերի հետ, որից դուստր ունի։ Էլվերումն ամուսնացած է եղել կանադուհի նկարազարդող Ժենևիև Կաստրեի հետ, որը մահացել է քաղցկեղից՝ դստեր ծննդից հետո:










