Կիրկորովը գաղտնազերծել է այն մարդու անունը, որն իրեն տարիներ շարունակ չէր թողնում Բաքու գնալ

12:29 • 27.07.18

Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը խոստովանել է, որ «անչափ սիրում է Ադրբեջանը», բայց կար մի ժամանակահատված, երբ նրան թույլ չէին տալիս այդ երկիր գնալ: Կիրկորովի խոսքով՝ իր մուտքն արգելողը ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն էր, գրում է «Sputnik Ադրբեջան»-ը։

Այնուհանդերձ՝ երգիչը չի մանրամասնել արգելքի դրդապատճառը:

Հայտնի է, որ այս օրերին Կիրկորովը գտնվում է Բաքվում՝ «Жара» ամենամյա երաժշտական փառատոնին մասնակցելու համար:

«Էմինի («Жара»-ի կազմակերպիչ Էմին Աղալարով- tert.am), նրա վերաբերմունքի ու միջոցառման մյուս  կազմակերպիչների շնորհիվ մեկընդմիշտ վերացել է 20 տարի շարունակ իմ և Փոլադ Բյուլբյուլօղլուի միջև եղած վարագույրը: Ինձնից տարիներ են պահանջվել այդ պատը քանդելու համար»,-խոստովանել է Կիրկորովը:

Երգիչը հավելել է, որ արգելքի տարիներին իրեն աջակցել են մի շարք ադրբեջանցի երաժիշտներ:

 

Пресс-конференция участников фестиваля Жара-2018

Կիրկորովը գաղտնազերծել է այն մարդու անունը, որն իրեն տարիներ շարունակ չէր թողնում Բաքու գնալ