Իոսիֆ Կոբզոնը ծանր վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք. լրատվամիջոցներ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը ծանր վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:
Ինչպես հայտնում է life.ru-ն, 80-ամյա Կոբզոնի կինն ավելի վաղ վստահեցրել էր, որ նա հիվանդանոց է ուղարկվել պլանային ստուգումների համար:
Այժմ հաղորդվում է, որ տևական ժամանակ ուռուցքաբանական հիվանդության դեմ պայքարող Կոբզոնը գտնվում է մոսկովյան կլինիկաներից մեկի նեյրովիրաբուժության բաժանմունքում:
Երգիչը հոսպիտալացվել էր նաև հունիսի վեջին:










