Պրիմորիեում տեղադրվել է հայի և ռուսի ձեռքսեղմումը պատկերող հուշարձան

13:43 • 27.07.18

ՌԴ Պրիմորիեի երկրամասի Նախոդկա քաղաքում կառուցվող հայ-ռուսական բարեկամության հրապարակի տարածքում հուշարձան է տեղադրվել, որը պատկերում է հայի ու ռուսի ձեռքսեղմումը: Այս մասին հայտնում է vestiprim.ru-ն:

«2.5x3 մ չափերով ծավալուն ֆիգուրը պատրաստված է գրանիտի ամբողջական կտորից: Այստեղ պատրաստ է նաև խաչքարի համար նախատեսված հիմքը», - հաղորդել է «Вести. Приморье»-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ գրեթե 8 հազար քմ տարածքով նոր թեմատիկ հրապարակի ստեղծումն իրականացվում է Պրիմորիեի հայկական համայնքի միջոցներով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պրիմորիեի երկրամասի Նախոդկա քաղաքում մեկնարկել է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների բարեկամության հրապարակի կառուցումը:

 

Պրիմորիեում տեղադրվել է հայի և ռուսի ձեռքսեղմումը պատկերող հուշարձան