Եգիպտոսում վերականգնել են Ռամզես Երկրորդի ջարդված հուշարձանը (լուսանկարներ)

19:24 • 27.07.18

Եգիպտոսի Շարքիա նահանգի Սան Էլ Հագար համալիրում աշխատող եգիպտական հնագիտական առաքելությունն ավարտել է Ռամզես Երկրորդ փարավոնի յոթ մետրանոց հուշարձանի վերականգնումը: Այն հայտնաբերվել էր 19-րդ դարի վերջին՝ համալիրի տաճարներից մեկում, ջարդված վիճակում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ հուշարձանի վերականգնման աշխատանքները սկսվել են 2017 թվականի դեկտեմբերին:

Աղբյուրը մանրամասնում է, որ վարդագույն գրանիտից պատրաստված հուշարձանը հավաքել են առանձին մասերից: Հուշարձանի բարձրությունը 6.5 մետր է, քաշը՝ գրեթե 30 տոննա: Վերականգնումից հետո հուշարձանը տեղադրվել է փայտե պատվանդանի վրա: Այն կմնա Սան Էլ Հագարում:

Հուշարձանի վերականգնողական աշխատանքների մասնակիցների խոսքով՝ աշխատանքի ժամանակ օգտագործվել են նորագույն միջոցներ ու ամենաժամանակակից տեխնիկան:

Եգիպտոսում վերականգնել են Ռամզես Երկրորդի ջարդված հուշարձանը (լուսանկարներ)