Կոբզոնը կոմայի մեջ է ընկել. լրատվամիջոցներ

14:21 • 28.07.18

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը կոմայի մեջ է ընկել, հայտնում է gazeta.ru-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ լույս հուլիսի 28-ի գիշերը արտիստի վիճակը կտրուկ վատացել է: Ավելի վաղ Կոբզոնը միացվել էր թոքերի արհեստական օդափոխման համակարգին:

Այժմ նա գտնվում է մոսկովյան կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունք:

80-ամյա Կոբզոնի կինն ավելի վաղ վստահեցրել էր, որ նա հիվանդանոց է ուղարկվել պլանային ստուգումների համար:

Հայտնի է, որ արտիստը տևական ժամանակ ուռուցքաբանական հիվանդության դեմ է պայքարում:

Երգիչը հոսպիտալացվել էր նաև հունիսի վերջին:

 

Կոբզոնը կոմայի մեջ է ընկել. լրատվամիջոցներ