Ռուսաստանում մահացել է գրող Վլադիմիր Վոյնովիչը

09:59 • 28.07.18

Ռուսաստանում 85 տարեկանում կյանքից հեռացել է գրող Վլադիմիր Վոյնովիչը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով գրողի ընտանիքին:

«Վլադիմիր Նիկոլաևիչը մահացել է», - ասել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Վոյնովիչի հրաժեշտի արարողության ամսաթիվն ու վայրը դեռևս անհայտ են:

Գրողի կնոջ՝ Սվետլանա Կոլեսնիչենկոյի խոսքով՝ հուղարկավորությունը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի երկուշաբթի:

Վլադիմիր Վոյնովիչը ծնվել է 1932 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Ստալինաբադում (ներկայումս Դուշանբե): Նա «Մոնումենտալ քարոզչություն», «Մոսկվա 2042» ու մի շարք այլ վեպերի, ինչպես նաև՝ երգերի տեքստերի հեղինակ է:

Ռուսաստանում մահացել է գրող Վլադիմիր Վոյնովիչը