Իոսիֆ Կոբզոնի մամուլի քարտուղարը պատմել է նրա վիճակի մասին

22:26 • 30.07.18

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի վիճակը կայուն է: Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել է երգչի մամուլի քարտուղար Վարվարա Վինոգրադովան:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Կոբզոնի առողջական վիճակը չի վատթարացել:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Իոսիֆ Կոբզոնը շտապ հոսպիտալացվել է: Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ երգիչն այնքան թույլ է եղել, որ նրան պատգարակի վրա են տեղափոխել: 

Հուլիսի 27-ին Կոբզոնը ծանր վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

Հայտնի է, որ 80-ամյա Կոբզոնը վերջին տարիներին պայքարում է քաղցկեղի դեմ: