Ջասթին Բիբերը պատրաստվում է «տարվա հարսանիքը» կազմակերպել
Արևմտյան շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներից Ջասթին Բիբերը պատրաստվում է իր հարսնացուի՝ մոդել Հեյլի Բոլդուինի համար անմոռանալի, գերշքեղ հարսանեկան արարողություն կազմակերպել:
Ինչպես նշում է iol.co.za, Բիբերը ցանկանում է այնպիսի խնջույք կազմակերպել, որ Հեյլին իրեն իրական արքայադուստր զգա:
Զույգին մոտ աղբյուրները սկզբում պատմում էին, որ սիրահարները մտադիր են համեստ արարողություն կազմակերպել Բիբերի հայրենիք Կանադայում: Սակայն հիմա երգիչն արմատապես փոխել է իր մտադրությունները: Աղբյուրների փոխանցմամբ՝ Բիբերը ցանկանում է «տարվա լավագույն հարսանիքը» կազմակերպել:
Նշվում է, որ երգիչը մտադիր է առնվազն 500 մարդ հրավիրել: Բացի այդ, նա ցանկանում է արարողությունը ոչ թե Կանադայում, այլ Կալիֆոռնիայում անցկացնել, որպեսզի Բոլդուինի մտերիմները ևս կարողանան ներկա լինել:















