Սիրելու երջանկությունը՝ թաիլանդցի նկարիչների կոմիքսներում (նկարազարդումներ)
Sundae Kids ծածկանունով թաիլանդցի նկարիչների դուետը կոմիքսներ է ստեղծում՝ անդրադառնալով ընկերության, ընտանիքի, սիրո և այլ թեմաներին:
Ինչպես նշում է AdMe.ru-ն, նկարիչները հրապարակում են իրենց աշխատանքները համացանցում, և օգտատերերին չի դադարում հիացնել նրանց կոմիքսներում տեղ գտած ջերմությունը, խորը կապվածությունն ու սերը:
Հատկանշական է, որ Sundae Kids-ի կոմիքսներում գրեթե բացակայում են խոսքերը, ինչն անսպասելի է այս ժանրի համար: Այնուամենայնիվ, տաղանդավոր նկարիչներին հաջողվել է իրենց հերոսների դեմքերի արտահայտություններով, օգտագործած գույներով ու դինամիկայով ստեղծել ազդեցիկ պատկերներ և հուզիչ տեսարաններ:
Ստորև ներկայացնում ենք դուետի աշխատանքները, որոնք արտահայտում են խորը զգացմունքներ և ապրումներ ունենալու երջանկությունը.


- Ո՞րն ես հավանում:

- Երկինքը լի է աստղերով, սակայն ես շարունակում եմ քեզ նայել:

- Շատ գեղեցիկ ժպիտ ունես:
- Քեզնից է:

- Եթե որևէ բան ուզես, ուղղակի վերցրու այն:
- Քեզ հետ լինելը նման է երազանքի:
- Իսկ ինձ համար դու երազանքի և իրականության համատեղում ես:

- Ի՞նչ ես ուզում անել այսօր:
- Ոչինչ:
- Լավ: Արի ոչինչ չանենք միասին:











