Ասկոլդ Զապաշնին դուրս է գրվել հիվանդանոցից
ՌԴ վաստակավոր արտիստ, կենդանի վարժեցնող և Մոսկվայի Մեծ կրկեսի գեղարվեստական ղեկավար Ասկոլդ Զապաշնին դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին Զապաշնին գրել է իր ինստագրամյան էջում:
Արտիստը նշել է, որ արդեն լավ է և խնդիրը լուծված է: Միևնույն ժամանակ նա իր երախտագիտությունն է հայտնել բուժաշխատողներին՝ ցուցաբերած օգնության համար:
Այնուամենայնիվ՝ Զապաշնին չի նշել հոսպիտալացման պատճառը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ասկոլդ Զապաշնին սուր ցավերով տեղափոխվել էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկը:










