Նյու Յորքում կկազմակերպվի հայկական մշակույթն ու արվեստը ներկայացնող ցուցահանդես

21:57 • 02.08.18

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանում սեպտեմբերի 22-ին տեղի կունենա 4-17-րդ դարերի հայկական մշակույթն ու արվեստը ներկայացնող ցուցահանդես: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են Ամերիկայի հայկական թանգարանի մամուլի ծառայությունից:

Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն նաև  Ամերիկայի հայկական թանգարանի հավաքածուի  ձեռագրերը: Ձեռագրերից մեկը 18-րդ դարի է, որն ստեղծվել է  Կոստանդնուպոլսում:

 

 

Նյու Յորքում կկազմակերպվի հայկական մշակույթն ու արվեստը ներկայացնող ցուցահանդես