Մեծ Բրիտանիայում աճուրդի կհանվի Հան Սոլոյի բաճկոնը
Հարիսոն Ֆորդի բաճկոնը, որը դերասանը կրել է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի հինգերորդ էպիզոդում Հան Սոլոյին մարմնավորելիս, սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում աճուրդի կհանվի: Աճուրդի կազմակերպիչները հույս ունեն դրա դիմաց շուրջ 1 միլիոն ֆունտ ստերլինգ (1.3 միլիոն դոլար) ստանալ, նշում է TMZ-ը:
2016 թվականին Ֆորդն արդեն վաճառել է «Հազարամյա բազե» աստղաթիռի օդաչուի իր բաճկոնը, որի դիմաց ստացած 191 հազար դոլարը փոխանցել է էպիլեպսիայի դեմ դեղամիջոցի ստեղծմամբ զբաղվող ֆոնդին:
Նշվում է, որ Prop Store աճուրդի տան կազմակերպած աճուրդին ցուցադրված կլինի շուրջ 600 բեմիր (ռեկվիզիտ), որոնց թվում կլինեն Մարտի ՄքՖլայի հովերբորդը, Մկրատաձեռն Էդվարդի կոստյումը, Ինդիանա Ջոնսի և Ֆորեսթ Գամփի գլխարկները և «Ջումանջի» խաղը:










