Աստղային շիկահերներ. Մարգո Ռոբին, Շառլիզ Թերոնն ու Նիկոլ Քիդմանը կնկարահանվեն սեռական բռնության մասին ֆիլմում

15:17 • 02.08.18

Հոլիվուդի աստղային շիկահերներից երեքը՝ Մարգո Ռոբին, Շառլիզ Թերոնն ու Նիկոլ Քիդմանը, բանակցում են Fox News հեռուստաալիքի շուրջ ծագած սեռական սկանդալի մասին ֆիլմում նկարահանվելու շուրջ:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, նախնական պայմանավորվածության համաձայն՝ Քիդմանը խաղալու է Fox News-ի հաղորդավարուհի Գրեթչեն Կարլսոնի դերը: Հայտնի է, որ այս կինն առաջինն էր, ով պատմել է հեռուստաալիքի անձնակազմում առկա սեքսիզմի, կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների «մշակույթի» մասին:

Հաղորդավարուհու բացահայտումից հետո, տասնյակ այլ կանայք բարձրաձայնել են Fox News-ի նախկին ղեկավար Ռոջեր Այլսի ոչ պատշաճ վարքի մասին:

Շառլիզ Թերոնը կմարմնավորի հեռուստաալիքի նախկին հաղորդավարուհի Մեգան Քելիի դերը: Կինը նախկինում խոստովանել էր, որ Այլսը սեռական ոտնձգություն է թույլ տվել իր նկատմամբ:

Մինչդեռ Մարգո Ռոբին կմարմնավորի Fox News-ի պրոդյուսերներից մեկին:

Ֆիլմը դեռևս անվանում չունի, սցենարը ևս պատրաստ չէ:

 

 

Աստղային շիկահերներ. Մարգո Ռոբին, Շառլիզ Թերոնն ու Նիկոլ Քիդմանը կնկարահանվեն սեռական բռնության մասին ֆիլմում