Strand Magazine-ը կհրատարակի Հեմինգուեյի՝ նախկինում չհրատարակված պատմվածքը
Ամերիկյան Strand Magazine ամսագիրն առաջին անգամ կհրատարակի 20-րդ դարի ամենահայտնի գրողներից մեկի՝ Էռնեստ Հեմինգուեյի՝ նախկինում չհրատարակված պատմվածքը:
Ինչպես նշում է The Guardian-ը, պատմվածքը գրվել է 1956թ.:
«Մեր ամսագրի 55-րդ համարում մենք հպարտությամբ կներկայացնենք Էռնեստ Հեմինգուեյի՝ նախկինում չհրատարակված պատմվածքը՝ A Room on the Garden Side վերնագրով»,-նշվում է ամսագրի կայքում:
Հայտնի է, որ պատմվածքը նվիրված է Երկրորդ աշխարհամարտին: Գործողությունները տեղի են ունենում փարիզյան Ritz հյուրանոցում: Այն պատմում է պատերազմից հոգնած, բայց ապագային հույսով նայող զինվորների մասին:
Նոբելյան դափնեկիր Հեմինգուեյը մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին, 1944թ. օգոստոսին ամերիկյան զորքերի հետ մտել է Փարիզ: Նա Բրոնզե աստղ մեդալի է արժանացել ցուցաբերած խիզախության համար:










