Նորվեգիայում «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի 6-րդ մասը ցուցադրել են 600 մետրանոց ժայռի վրա (լուսանկար)
Նորվեգիայի Պրեքեսթուլեն («Քարոզչի լսարան») ժայռի վրա տեղի է ունեցել «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի վեցերորդ մասի ցուցադրությունը, ինչն անմոռանալի տպավորություն է գործել դիտողների վրա: Միջոցառման լուսանկարը Twitter-ի իր էջում հրապարակել է ֆիլմի գլխավոր դերակատար Թոմ Քրուզը:
«Երկու հազար ոտնաչափ (600 մետր) բարձրություն, երկու հազար մարդ, չորս ժամ մագլցում: Սա «Առաքելությունն անիրագործելի է. Հետևանքներ» ֆիլմի ամենաանհավանական ցուցադրությունն է: Շնորհակալություն բոլորին, ովքեր եկել էին: Ես կցանկանայի ձեզ հետ լինել», - գրել է Քրուզը միջոցառման մասին:
Ինչպես նշում է Korrespondent-ը, այս ժայռի վրա նկարահանվել է ֆիլմի վերջին տեսարանը: Ֆիլմի ցուցադրությունն անցկացվել է բաց երկնքի տակ:
Paramount կինոստուդիայի ներկայացուցիչների խոսքով՝ այս միջոցառման նպատակը զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելն էր:











