Չիլիի իշխանությունները կփոխեն Զատկի կղզու անվանումը

10:47 • 03.08.18

Չիլիի նախագահ Սեբաստիան Պինիերան հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ արագացվում է Զատկի կղզու անվանափոխման մասին օրինագծի քննարկման գործընթացը, հայտնում է segodnya.ua-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ չիլիացի պատգամավորների նախապատրաստած փաստաթուղթը ենթադրում է փոփոխություններ մտցնել Չիլիի սահմանադրության մեջ, և Զատկի կղզին վերանվանել Ռապա Նուի. այս անվանումը համապատասխանում է տեղաբնակների լեզվին։

Պինիերայի խոսքով՝ կղզու նոր անվանումը «կարտացոլի նրա հազարամյա պատմությունն ու զարմանալի ավանդույթները»:

Հիշեցնենք, որ օգոստոսի մեկից Չիլիի իշխանությունները խստացրել են Զատկի կղզում զբոսաշրջիկների և չիլիացիների այցելության և բնակության պայմանները: Սա պայմանավորված է այն փաստով, որ այցելուների մեծամասնությունը ձգտում է հնարավորինս երկար մնալ կղզում, ինչը բացասաբար է անդրադառնում միջավայրի ու էկոլոգիայի վրա:

Այսպես, Չիլիի իշխանությունները որոշել են եռակի կրճտել զբոսաշրջիկների այցելության ժամկետը՝ 90-ից դարձնելով 30 օր:

Չիլիի իշխանությունները կփոխեն Զատկի կղզու անվանումը