Մոդել Zombie Boy-ն ինքնասպանություն է գործել

06:28 • 03.08.18

32 տարեկան հասակում մահացել է կանադացի մոդել Ռիկ Ջենեսթը, ով իր բազմաթիվ դաջվածքների շնորհիվ հայտնի է Zombie Boy բեմական կեղծանվամբ: Այս մասին հայտնում է CBC News-ը: Մոդելը լայն ճանաչում է ձեռք բերել Լեդի Գագայի Born This Way երգի տեսահոլովակում նկարահանվելուց հետո:

Ռիկ Ջենեսթը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես միջատների (176 դաջվածք) և ոսկորների (139 դաջվածք) ամենաշատ դաջվածք ունեցող մարդ, իսկ վերջերս բրիտանացի նկարիչ ու քանդակագործ Մարկ Քուինը ցանկություն է հայտնել ստեղծել Ջենեսթի 3.5 մետրանոց բրոնզե քանդակը Լոնդոնի գիտության թանգարանի համար:

Նշվում է, որ մոդելը մահացել է չորեքշաբթի երեկոյան (օգոստոսի 1-ին) Մոնրեալում: Մահվան պատճառն ինքնասպանությունն է:

Մոդել Zombie Boy-ն ինքնասպանություն է գործել