Իտալիայում կչեղարկվեն թանգարանների անվճար այցելությունները կիրակի օրերին
Աշնանն Իտալիայում կչեղարկվի անվճար մուտքը պետական թանգարաններ, որը գործում է յուրաքանչյուր ամսվա առաջին կիրակի օրը: Այս մասին հայտարարել է Իտալիայի մշակույթի նախարար Ալբերտո Բոնիզոլին, տեղեկացնում է Travel and Leisure-ը:
Բոնիզոլիի խոսքով՝ կառավարությունը կդիմի այս քայլին՝ «տեսարժան վայրերը թերագնահատելուց» խուսափելու համար: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ամառային սեզոնի վերջում:
Մի շարք քննադատների կարծիքով՝ անվճար այցելությունները պետք է չեղարկել միայն օտարերկրացի զբոսաշրջիկների համար, իսկ Իտալիայի քաղաքացիների համար պետք է պահպանել հին կանոնները:
Այս պահի դրությամբ Իտալիայում մոտ 480 պետական թանգարանների մուտքն անվճար է յուրաքանչյուր ամսվա առաջին կիրակի օրը:










